Հայաստանի փոքրիկ երգիչները Իսրայելում մասնակցել են հեղինակավոր փառատոնի

Հայաստանի փոքրիկ երգիչները Իսրայելում մասնակցել են հեղինակավոր փառատոնի և հանդես եկել տարբեր համերգներով․

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 5-15-ը, Իսրայելում մասնակցել է խմբերգային արվեստի «Աբու-Գոշ» փառատոնին։ Երգչախումբ նաև համերգներով հանդես է եկել Իսրայելի Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշ քաղաքներում:

Երգչախմբի հյուրախաղերն իրականացվել են ՀՀ մշակույթի նախարարության և անհատ հովանավորների աջակցությամբ:

Շրջագայության շրջանակում «Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ հնչել են հայ և արտասահմանյան հոգևոր, դասական, ժամանակակից, ջազային, հրեական ստեղծագործություններ: Իսրայելական տարբեր դահլիճներում և տաճարներում հնչած կատարումները դիմավորվել են հոտընկայս, բուռն ծափահարություններով։

Համերգներին ներկա էին նաև Երուսաղեմի երաժշտական կրթության գլխավոր տեսուչ՝ Բեզալել Կուպերվասսերը, Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի խմբավարական ֆակուլտետի ղեկավար՝պրոֆեսոր Սթենլի Սփերբերը, Երուսաղեմի երաժշտական ակադեմիայի վոկալ ֆակուլտետի ղեկավար՝ Անատ Էֆրատին:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Comments are closed.