Search

«BIBART-2016» արվեստի միջազգային բիենալեի վերաբերյալ

Ս. թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2017 թվականի հունվարի 15-ը, Իտալիայի Ապուլիա մարզի վարչական կենտրոն Բարիում առաջին անգամ կանցկացվի «BIBART-2016» արվեստի միջազգային բիենալեն (www.bibartbiennale.com), որը կրում է «Մարդկային բանականություն» խորագիրը: Բիենալեն կանցկացվի Բարի Վեկիա եկեղեցում, Մուրատիանո թաղամասում և Բարիի մետրոպոլիտենում: Բիենալեի նպատակն է ստեղծել արվեստագետների ակտիվ երկխոսության հարթակ, ինչպես նաև խթանել և տարածել արվեստը միջազգային մակարդակով:

Բիենալեի մասնակցության վճարը 180 եվրո է, որը մասամբ կներառի կազմակերպչական ծախսերը:

«BIBART-2016» արվեստի միջազգային բիենալեի շրջանակում մրցանակներ կշնորհվեն պատկերավոր նկարչության, աբստրակտ նկարչության, պատկերավոր քանդակագործության, աբստրակտ քանդակագործության, վիդեոարտի, գրաֆիկայի լավագույն աշխատանքների հեղինակներին:

Մասնակիցները մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը պետք է ներկայացնեն լրացված հայտաձև, վեբ-կայք, եթե առկա է կամ սոցիալական ցանցի պրոֆիլ, առավելագույնը 5 լուսանկար (jpeg ձևաչափի) առավելագույնը 5 աշխատանք (300 dpi resolution, նաև վիդեոարտի համար): Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել selezione@bibartbiennale.com էլեկտրոնային հասցեով:

Կոմիտեի կողմից ընտրված մասնակիցները, մինչև ս. թ. սեպտեմբերի 30-ը, վերոնշյալ էլեկտրոնային հասցեով պետք է ներկայացնեն ստեղծագործական գործունեության մասին հակիրճ նկարագրություն (Word ձևաչափի, առավելագույնը` 500 տառ), լուսանկար (300 dpi, jpeg ձևաչափի), գրանցման թերթիկ և գրանցման վճարման անդորագիր:

Փաստաթղթերը կարող են ներկայացվել իտալերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներով:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am