2016 թ. հրատարակվելիք գրականության ցանկեր ձևավորելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունում է հայտեր հետևյալ ուղղություններով. «Գրականության հրատարակում» (պետական պատվեր) ծրագրով՝
◆ Հանրագիտարանային գրականության
◆ Անկախության 25-ամյակին նվիրված ալբոմային գրականություն
◆ Հայաստանը և նրա պատմությունը ներկայացնող հանրամատչելի գրականություն
◆ Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացնող ալբոմային գրականություն
◆ Հոբելյանական հրատարակություններ, այդ թվում՝ էլեկտրոնային (խտասկավառակներ)
◆ Երաժշտական գրականություն (ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, գիտաուսումնական գրականություն, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ)
«Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով (պետական աջակցություն)՝
◆ Թարգմանական գրականություն
◆ Սփյուռքահայ գրականություն
◆ Ազգային փոքրամասնությունների գրականություն
◆ Հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ
◆ Երիտասարդ գրողների ստեղծագործություններ
◆ Առաջին գիրք
◆ Հայ ժամանակակից գրականություն (արձակ, պոեզիա, դրամատուրգիա)
◆ Մանկապատանեկան գրականություն