Search

«1000 տարվա գյուղամեջ»

«1000 տարվա գյուղամեջ» ամենամյա գյուղական կենցաղավարության, արհեստագործության ու արվեստի 4-րդ փառատոնին սպասում ենք Ձեզ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում։ Այստեղ Դուք կայցելեք գյուղի բակերն ու ականատես կլինեք կենցաղավարության, արհեստների ու արվեստի տարբեր իրադարձությունների՝ մեղրի քամում, լավաշի թխում, գորգագործություն, դարբնագործություն, տիկնիկագործություն, խեցեգործություն, փայտագործություն, ասեղնագործություն և այլ բազմաթիվ իրադարձություններ, որոնց կարող եք նաև անմիջապես մասնակցել՝ սովորել, ձեռք բերել Ձեր ձեռքով պատրաստածը, ինչպես նաև հնարավորություն կունենաք համտեսել հայկական խոհանոցի արմավիրյան ճաշատեսակները տեղի հյուրատներում ու թեյարաններում։ Միջոցառման ողջ օրը հնարավորություն կունենաք նաև վայելելու հայկական ազգային երգն ու երաժշտությունը՝ լավագույն ազգագրական խմբերի կատարմամբ։ Դե ինչ, կսպասենք Ձեզ Արաքսի ափին, Արարատի ստոոտում։ Փառատոնը տեղի կունենա 2019 թ-ի սեպտեմբերի 29-ին։ Սկիզբը՝ 10․00-ին։

“1000 years of village life” is every year festival of rural lifestyle, handcraft and art. In 2019 we celebrate the 4th year of festival, and we are waiting all of you in Pshatavan village of Armavir province. Here you can move to different yards, and see and take part in different activities, such as honey squeeze, baking of lavash, carpetmaking, forging, puppet-making, ceramics, woodworking, embroidery, and many other things. You can also learn all you see there, and take with you all you will make yourself, and of course, you can also eat Armenian traditional cuisine in tea-houses, or Guest houses. You will also have an opportunity to enjoy Armenian traditional songs by the best folk bands of Armenia. So, we are waiting for you in the border of Araqs river, at the foot of the mountain Ararat. The festival is starting at 10 AM on 29 of September of 2019.

Աղբյուրը՝ https://www.facebook.com/events/2131605333518491/