Search

«Քեչին վրեն» աշխատանքային պար

Աշխատանքային պարի արժեքավոր նմուշ է այսօր մեզ համար «Քեչա լմելու պարը»: Անցյալում թաղիք պատրաստելը շատ տարածված է եղել Հայաստանում: Թաղիքը սովորաբար պատրաստել են ուշ աշնանը կամ ձմռանը` դաշտային աշխատանքներից հետո: Թաղիք պատրաստելը աշխատատար և ուժատար գործընթաց էր և այստեղ շատ մեծ և կարևոր դեր ուներ «գզրարը» (լպուտը): Թաղիքի բուրդը հիմանականում լինում էր գարնանը ծնված և աշնանը խուզված ոչխարի բուրդը: Գյուզամը (ոչխարի բուրդը) գզելուց հետո հավասար փռում էին քաթանի վրա, փաթաթում միջնափայտին և լմում: Ոտնահարվածներով պարբերաբար տանում-բերում էին ջրով թրջած բուրդը: Հետո աջ ոտնաթաթի խաղով մեկ ու մեջ առաջ էին հրում, հետո աջ ոտքով սեղմում էին ու հարվածում: Սկզբում երբ դեռ բուրդը չէր պնդացել կամաց էին հարվածում և զգույշ գլորում: Իսկ երբ համոզվում էին, որ բուրդն արդեն պնդացել է, նախշերն էլ տեղում են, սկսում էի ավելի ուժեղ հարվածել:

Ռուդիկ Հարոյան Բանահավաք, պարուսույց «Ժողովրդական պարի, սոցիալ-կենցաղային արժեքավորման, պարիմաստի բացահայտման հարցի շուրջ» հոդվածից, էջ 18-23


Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am