Search

Քառաձայն վիշապերգ

Հարգելի հետևորդներ և արվեստասերներ, «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը կազմակերպում է ցուցահանդես՝ նվիրված Արցախյան «Խնձորեսկ» տեսակի գորգերին։

Ներկայացվելու են Լևոն Դեր-Բեդրոսսյանի անձնական հավաքածուի մաս կազմող նշված գորգատեսակի նմուշներ: Այս առիթով Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում են բանախոսություններ նվիրված «Խնձորեսկ» տիպի գորգերին բնորոշ զարդամոտիվներին և նախշերին: Ցուցահանդեսի մեկնարկը կտրվի հունվարի 16-ին ժամը 18:00-ին: Մուտքն ազատ է: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել՝ զանգահարելով 010 265214, 091 265214, 077 445945 հեռախոսահամարներով: