Search

Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI

Մայիսի 20-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արմեն Հակոբյանի՝ «Այբ ու Բեն» խորագիրը կրող թղթե կոլաժների ցուցադրությունը:

Հեղինակի հետաքրքիր աշխատանքերը մեզ կտանեն թղթե կոլաժների հրաշագեղ աշխարհ՝ բացելու այս յուրօրինակ արվեստի զարմանահրաշ և խորհրդավոր դռները:

Արմեն Հակոբյանը 2000-2006. թթ սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում. հանդես է եկել բազմաթիվ ցուցահանդեսներով Երևանի Հովhաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում, Հայաստանի նկարիչների միությունում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում և այլուր:

«Նարեկացի» արվեստի միությունը սիրով սպասում է ձեզ՝ ծանոթանալու Արմեն Հակոբյանի ուշագրավ աշխատանքներին:

Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 25-ը:

Մուտքն ազատ է: Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1 Հեռ. +374 10 580105 www.naregatsi.org

#Նարեկացիարվեստիմիություն