Search

Ցուցահանդես․ «Արարում»

Հունիսի 19-ին՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Արմավիրի, Տավուշի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գործող ասեղնագործության, փայտարվեստի և կարպետագործության դասընթացների սաների աշխատանքները ներկայացնող՝ «Արարում» խորագրով ցուցահանդեսը։ Ժողովրդական արվեստի կենտրոնի՝ «ԱՐԱՐ․ ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագիրն իրականացնում է ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի ուսուցում՝ ՀՀ 6 մարզերի 27 համայնքների շուրջ 600 շահառուների շրջանում։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 23-ը։ Մուտքն ազատ է։ ———————— ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ) (010) 569380 info.folkartcenter@gmail.com www.folkartcenter.am

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am