Search

Տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության

Ս. թ. մայիսի 22-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նկստը: Խորհուրդը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարի 2009 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհուրդ ստեղծելու մասին» N 34-Ա հրամանով: Այն քննարկում և գրավոր առաջարկներ է տալիս ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պետական ցանկերում նոր տարրեր ընդգրկելու, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական կամ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկերում ընդգրկման նպատակով ՀՀ կողմից ներկայացվող տարրերի վերաբերյալ: Խորհուրդը կազմված է 13 անդամներից և որոշումները խորհրդատվական բնույթ են կրում:

Նիստի ընթացքում քննարկվեցին ՀՀ մշակութային տարածքների ցանկը նոր արժեքներով համալրելու և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցվելու նպատակով ՀՀ հայտերի հետ կապված հարցեր:

ՀՀ մշակութային տարածքների ցանկում ընդգրկվում են ավանդական բնօգտագործման վառ օրինակ հանդիսացող տարածքները, որտեղ կրողներն ավանդաբար ստեղծում են ոչ նյութական մշակութային արժեքներ, որոնց տարածքում առկա են պատմության, մշակույթի և բնության հուշարձաններ և որոնք ժողովրդական պատմականորեն ձևավորված ընկալումների արդյունքում ձեռք են բերել հոգևոր, ծիսական և պաշտամունքային նշանակություն:

Նշյալ ցանկում արդեն ընդգրկված են Արենի գյուղը և Գյումրի քաղաքը, նախատեսվում է այն համալրել Գորիս քաղաքի և Մեղրի, Աշնակ, Խաչիկ, Վերին Դվին համայնքների տարածքների մասին տվյալներով:

ՀՀ Մշակույթի նախարարություն

#ՀՀՄշակույթինախարարություն #ոչնյութականմշակութայինժառանգություն