Search

Տեղի կունենա «Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբը

Ս. թ. մայիսի 25-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» կազմակերպում է «Արի պարի քոչարի» խորագրով հերթական ֆլեշմոբը: Առաջին անգամ այն իրականցվել է 2018 թվականի մայիսին և մեծ հնչեղություն է ունեցել Հայաստանում ու հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Այս տարի ֆլեշմոբը նվիրվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների» 2018-2019 թթ. օրացույցում:

Բացի այդ, իրադարձությունը կարևորվում է այն հանգամանքով, որ Քոչարի պարը 2017 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, ինչպես նաև` պարի պահպանության և տարածման հետ կապված միջոցառումների իրականացումով:

Այս տարի, որպես մասնակցության առաջնային պար, ընտրվել է Կարնո Քոչարին։

«Արի պարի քոչարի» ֆլեշմոբի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՀ Մշակույթի Նախարարություն

#Ազգայինպարարվեստ #ՀՀՄշակույթինախարարություն