Search

Վիմագրություն

Դասընթացի տևողությունը 2 ամիս է (շաբաթական երկու հանդիպումով), որի ընթացքում նախատեսվում է տեսական ու գործնական գիտելիքների փոխանցում հետևյալ թեմաներով`

1. Հայատառ վիմագրությունը և նրա ուսումնասիրության նպատակը: 2. Վիմագրերի գիտական կարևորությունը պատմիչների և ճամփորդ-տեղագիրների աշխատություններում: 3. Հայկական գրի հնագրական առանձնահատկությունները վիմագրերում, վերծանության պայմանական նշանները և արձանագրությունների թվագրման եղանակները. Հայոց Մեծ ու Փրկչական թվականներ: 4. Համառոտագրությունը, փակագրությունը ծածկագրությունը և զարդագրությունը վիմագրերում: 5. Շինարարական արձանագրություններ, նվիրատվական արձանագրություններ և դրանց պատմագիտական արժեքը Հայոց պատմության ուսումնասիրման հարցում: 6. Իրավականոնական վիմագրեր կամ արտոնագրեր, կրոնաբարոյախոսական և խառն բովանդակության արձանագրություններ: 7. Խաչքար. Խաչքարային արձանագրությունները: 8. Տապանաքար. դրանց տեսակներն ու տապանագրերն: 9. Վիմագրերի լեզուն, լեզվաոճական առանձնահատկությունները, հայ վիմագիր բանաստեղծությունը: 10. Երևան քաղաքի վիմագրական ժառանգության ուսումնասիրությունը: 11. Հայ գաղթավայրերի վիմագրական ժառանգությունը: 12. Հայաստանի օտարալեզու՝ հունարեն, արաբերեն, վրացերեն արձանագրությունները: 13. Հնագիտական պեղումներով հայտնաբերված վիմագրերն ու դրանց գիտական, մշակութային նշանակությունը: 14. Եկեղեցական սպասքի, հանդերձանքի, ձեռագրերի կրկնակազմերի մակագրությունները և միջնադարյան գրաֆիտին որպես վիմագրության ենթատեսակներ: 15. Վիմագրագիտության ներկան` նշանակությունը, կարևորությունը: 16. Գործնական. նախատեսվում է այցելություն որևէ պատմամշակութային հուշարձան՝ եկեղեցի, վանական համալիր` տեղում վիմագրերն ընթերցելու նպատակով:

Դասընթացավարն է ԳիՀի գիտահետազոտական և թրենինգային կենտրոնի խմբավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մաշտոցի անվան ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարանի) գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Հակոբյանը: Դասընթացի արժեքը` յուրաքանչյուր ամիս 35.000 դրամ: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում են վկայականներ: Լրացուցիչ տեղեկությունների կամ գրանցվելու համար կարող եք մեզ հետ կապվել՝ Հասցե` Իսահակյան 18, 4-րդ հարկ Էլ. փոստ` psyarmenologycenter.gihi@gmail.com Հեռախոսահամար` 043-65-69-29:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am