Search

Վահագն Քեշիշյան. Հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում

Թուրքիայում հսկայական մշակութային ժառանգություն կա, որը պատկանում է ավելի վաղ այնտեղ ապրած ժողովուրդներին: Թուրքիայում առկա է հայկական, ինչպես նաև հունական, ասորական, հրեական և այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը:

«Հրանտ Դինք» հիմնադրամն աշխատել է այս մշակութային ժառանգության ցանկագրության և քարտեզագրության վրա՝ որպես աղբյուր օգտագործելով 1907 թվականին Պոլսի պատրիարքարանի ուսումնական խորհրդի կողմից պատրաստված ցանկը, ինչպես նաև օսմանյան արխիվներում առկա աղբյուրները: