Search

Սիրառատ սիրո տոն, աղի բլիթներ ու սիրո խոստովանություններ

Երիտասարդների կողմից սպասված սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) անդամների ու կամավորների համար հիշարժան օր է համարվում:

Արդեն ավանդույթ է դարձել, որ Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը ԵԱԴ-ն Արարատյան Հայրապետական թեմի և Հայկական PR ասոցիացիայի աջակցությամբ իրականացնում է գեղեցիկ, սիրառատ և հետաքրքիր միջոցառում:


«ՀՀ երիտասարդական ամենամեծ կազմակերպությունը հատուկ վերաբերմունք ունի ազգային-եկեղեցական տոների նկատմամբ և, առիթը բաց չթողնելով, յուրաքանչյուր տարի իրականացնում է մշակութային, ուսուցողական միջոցառում, որպեսզի այն արժեքները, որոնք դավանել և ժառանգել են մեզ մեր պապերը կարողանանք փոխանցել երիտասարդ սերնդին՝ նպատակ ունենալով մեզանում բացառել օտարամուտ երևույթները»,- միջոցառման բացմանը նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Աթենյանն էլ ներկայացրեց օրվա խորհուրդն ու տոնի հետ կապված ժողովրդական և եկեղեցիական ավանդույթները՝ կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը և մասնակցությունը նմանատիպ ծրագրերին:

Միջոցառման ողջ ընթացքում երիտասարդները հանդես եկան ազգային երաժշտական կատարումներով, ասմունքով և, իհարկե, անականկալ սիրո խոստովանություններով, որոնք էլ ավելի ջերմացրին մասնակիցների հոգիները:

Այն համարձակ զույգերը, ովքեր հրապարակային սիրո խոստովանությամբ ներկայացան Երիտասարդական ակումբների դաշնության գործընկերների կողմից ստացան նվերներ:



Իսկ մեզ աջակցեցին Ռանիդի աքսեսուարների խանութ-սրահը, հայտնի և բոլորիս կողմից սիրված Cinabon սրճարանը, GreenFood ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսությունը, ՀՀ բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, անասելի համեղ քաղցրավենիք մատուցող Cake Factory Yerevan խանութ-սրահը, A star Handmade, Ghazaryan jewellery առցանց խանութ սրահները, ովքեր տրամադրել են մեր միջոցառման խաղի հաղթողների համար գեղեցիկ թեմատիկ նվերներ»:

Գեղեցիկ կատարումներով ներկայացան Մարի Հովակիմյանը, Ջուլյա Առաքելյանը, Լիլիթ Հովակիմյանը, Արինե Մխիթարյանը, Նարեկ Լազյանը, Էլեն Մինասյանը և Սևան Քելեշյանը:

#Արարատյանհայրապետականթեմ #Երիտասարդականակումբներիդաշնություն #ՍուրբՍարգիս #FYCA #Սիրոտոն #ՀայկականPRասոցիացիա