Search

Սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է. Տուսկը հայտնել է տպավորությունը Սևան այցից հետո

Սա այն տեղն է, որտեղ բաբախում է Եվրոպայի սիրտը: Սևանավանք այցից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Չնայած ես քաղաքական գործիչ եմ, սակայն մշակույթը շատ ավելի կարևոր է և  ամենից առավել: Ես իսկապես տպավորված եմ: Որպես եվրոպացի՝ կարծում եմ, որ սա միայն իմ տեսակետը չէ՝ սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է»,- ասաց Տուսկը:

Նա Հայաստանի մշակութային ժառանգությունը համարեց ամենատպավորիչներից՝ ոչ միայն այս տարածաշրջանում: Եվրոպական խորհրդի նախագահ երկրի ամենակարևոր առավելությունը համարեց Հայաստանի մարդկանց, շեշտեց՝ դա ուղղակի հաճոյախոսություն չէ:

Տուսկը նշեց, որ առաջին անգամ է խաչքարերը տեսնում և շատ տպավորված է:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am