Search

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» փառատոնի շրջանակում ստեղծված բջջային հավելվածը ներկայացվել է ՀՀ ԿԳ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Սասնա տուն» հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» ավանդական հանրապետական փառատոնի ծրագրի շրջանակում ստեղծված բջջային հավելվածը ներկայացվել էր ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտ՝ մասնագիտական եզրակացության:

Համաձայն կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կարծիքների՝ վերոնշյալ հավելվածը կիրառելի է և կօգնի աշակերտներին խորացնել էպոսի վերաբերյալ իրենց գիտելիքները: Այն ներառում է տեքստային նյութեր և թեստավորման համակարգ, որը կօգնի ստուգել ստացած գիտելիքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի հիմնական նպատակը «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանումն է ու տարածումը, ազգային, ավանդական, հոգևոր և մշակութային արժեքների վերաբերյալ երիտասարդ սերնդի տեղեկացվածության և հայրենասիրական ոգու բարձրացումը, հավելվածը կարող է համարվել էպոսի դասավանդմանն առնչվող հարակից նյութ և կիրառվել կրթական գործընթացներում, որպես ուսումնաօժանդակ նյութ:

Վերոգրյալի հետ կապված, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով, հայկական էպոսի թեմայով մշակված էլեկտրոնային ռեսուրսը երաշխավորվել է որպես ուսումնական նյութ: Նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումն ու երիտասարդ սերնդի ժամանակակից հետաքրքրությունները՝ 2018 թվականին իրագործված ծրագրի շրջանակում ստեղծվել է նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի անգլերեն տարբերակը, որն արդեն հասանելի է Android և IOS համակարգերի համար:


#ՀՀԿԳՆկրթությանազգայինինստիտուտ #ՀՀմշակույթինախարարության #Սասնածռեր #Սասնատուն #ՍասունցիԴավիթ