Search

Ռոտացիայի արդյունքում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ը

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2016 թվականի մայիսի 17-ի N 229-Ա հրամանով հաստատված աշխատակարգի (այսուհետ` աշխատակարգ) 8-րդ կետի համաձայն` հասարակական խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության:

ՀՀ մշակույթի նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ռոտացիոն սկզբունքով ընդգրկվելու համար մինչև 2018 թվականի մայիսի 10-ը  ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժին /հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլ. հասցե` general@mincult.am/ պետք է ներկայացնել դիմում /ստորագրված և ուղղված ՀՀ մշակույթի նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Ա. Ամիրյանին/ և աշխատակարգի 4-րդ կետի պահանջների բավարարման վերաբերյալ գրավոր տեղեկություններ:

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար կարող են դիմել աշխատկարգի 4-րդ կետի պահանջները բավարարող անձինք /աշխատակարգը կցվում է/:

Խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով նախարարության կողմից անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել լրացուցիչ տեղեկություններ:

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին՝ (011) 56 45 46 հեռախոսահամարով: