Այսօր թանգարանում տեղի ունեցավ հերթական ««Ջրաբերդ-Արծվագորգ». հազարամյակների միջով» խորագրով բանախոսությունը։ 16-17դդ․ մեզ հասած այս կախարդական մասունքի մեջ ամփոփված է մեր աշխարհընկալման յուրօրինակ գաղտնագրեր, և դրանց արդի մեկնություններն արդեն իսկ անցյալի ու ներկայի մի երկխոսության են վերածվում։ Ներկաները ծանոթացան գորգի պատմությանը և զարդամոտիվներին, որից հետո գորգերի գիտակ Լիլյա Ավանեսյանը ցուցադրեց իր անձնական հավաքածուից գորգագործական գործիքներ՝ ներկայացնելով գորգի ստեղծման գործընթացը։




#մայրթանգարան #հայկականգորգ #Ջրաբերդ #արծվագորգ #գորգարվեստ #գորգագործություն #գորգեր