Search

Ջանգյուլում

Ասում են՝ հենց Համբարձման գիշերին է բացվում Մհերի դուռը…

Միջոցառումը տեղի կունենա Երևանի Էրեբունի համայնքի Ջրաշեն գյուղում։ Այն հիմնադրվել է այս դարասկզբին՝ Պարսկահայքից գաղթած մի քանի ընտանիքի կողմից։ Պարսկահայերը խնամքով պահպանել և մեր օրերն են հասցրել հնամենի Համբարձման տոնի ծեսերը. վիճակ գցել, աստղունք դնել, ծաղիկ փնջել, մանի ասել …

Գյուղում իրականացվող Համբարձման ծեսն իրական է և կազմնակերպվում է գյուղի երեխաների կողմից այն կերպ, ինչպես պահանջում է տոնի ծիսակարգը: Ըստ ծիսակարգի երիտասարդների տնետուն շրջելու և տանտերերին գովելու երթն իրականացվում է վաղ առավոտյան, քանի որ այս տոնի ծեսերն անմիջական կապ ունեն լուսադեմին վերջինը մարող աստղի՝ Լուսաստղի (Արուսյակ մոլորակի) հետ: Հետևաբար, հասկանալի է, որ ժամերը փոփոխելը և մեզ հարմարեցնելը անհնար է: Ուստի հանդիպում ենք վաղ առավոտյան ))))

7․00 – 09.00 Գովք 09․00-10․00 Տոնախմբություն 11.00 Կաթնապրի հյուրասիրություն/նվիրաբերում 11․30 Վիճակի ծիսախաղ

Հղումով գրանցվելը ՊԱՐՏԱԴԻՐ է։ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScPLPmNyuoQ0-ZC-e9IdsjEdGlUzrCrKgWqamC-4GpdQDq94g/viewform

«Կէան» կրթամշակութային կենտրոն

#Կէանկրթամշակութայինկենտրոն #Համբարձմանտոն