Search

Պետական կամերային երաժշտական թատրոնում կկայանա լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» ն

Ս. թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում կկայանա լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» ներկայացման առաջնախաղը: Բեմադրող ռեժիսոր և երաժշտության հեղինակ՝ Արմեն Մարգարյան, բեմական և զգեստների ձևավորումը՝ Տաթև Հարությունյանի, պարերը և բեմական շարժումը՝ Նարինե Միրզոյանի, թարգմանությունը՝ Մարիաննա Գրիգորյանի, գործիքավորումը՝ կոմպոզիտոր և երգահան Արթուր Հակոբյանի: Ս. Մրոժեկի «Տունը սահմանի վրա» տրագիկոմեդիան հագեցած է համամարդկային արժեքների վերհանմամբ՝ դիպուկ դարձնելով ներկայացման ասելիքն ու գաղափարը: Ս. թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնի դահլիճում, մամուլի ասուլիսին մասնակցում էին թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու օգնական Էվա Պոլակը, ներկայացման ռեժիսոր Արմեն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանը: Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am