Search

«Որդան կարմիր» հայկական գորգի թանգարան

Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից հիմնադրված հայկական գորգի թանգարանը «ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» անվանակոչելը ինքնանպատակ չէ. թանգարանը գալիս է շարունակելու դարավոր ավանդույթները, ստեղծելու ձևաչափ հայկական գորգի ու Որդան կարմիրի պահպանության, պաշտպանության և հանրահռչակման համար:

Որդան կարմիրով ներկվել են հայկական գորգերն ու մյուս գործվածքները, նկարազարդվել ու գրվել մեր մատյանները, նրանով են կնքել հայ արքաներն ու կաթողիկոսները: «Արարատյան Որդան կարմիրի» կամ «արքայական ծիրանիի» մասին գրել են ինչպես հայ, այնպես էլ օտար պատմիչները:

Որդան կարմիր ներկի արտադրությունն այնքան զարգացած էր Արտաշատում, որ արաբների կողմից այն կոչվում էր «Գարիեթյուլ-քրմիզի», այսինքն՝ «Որդան կարմիր ներկի ավան», իսկ ներկը՝ «հայկական»:

13-14-րդ դ. հայկական Որդան կարմիրի արդյունահանումը զգալիորեն նվազում է, իսկ ստացման եղանակներն աստիճանաբար մոռացվում: Սակայն հատաքրքրությունը Որդան կարմիրի հանդեպ չի նվազում երբևէ: Այսօր ևս Որդան կարմիրն իր կարևորությամբ ու հռչակով շարունակում է մեծ հետաքրքրություն ներկայացնել հետազոտողների ու ստեղծագործողների համար՝ դառնալով և´ ուսումնասիրության առարկա, և´ ներշնչանքի աղբյուր:

Աբովյան 3 հասցեում ընթանում են «ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» հայկական գորգի թանգարանի վերանորոգման վերջին աշխատանքները՝ ազդարարելով, որ այսքան սպասված թանգարանի բացումը տեղի կունենա շուտով:

#հայկականգորգ #Որդանկարմիր

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am