Search

ՇՏԵՄԱՐԱՆ – Ուտելի բույսերը հայկական խոհանոցում (բաղադրատոմսեր)

ՀԿ Կենտրոնը ձեզ է ներկայացնում Լոռու մարզում տարածված ուտելի բույսերի ճաշատեսակների բաղադրատոմսերի շտեմարանը, որը կօգնի ձեզ պատրաստել համեղ և ավանդական ճաշատեսակներ՝ օգտագործելով բնության բարիքները։

Սույն շտեմարանը պատրաստվել է «Եկենք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է՝ նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանությանը, կենսունակության պաշտպանությանն ու փոխանցմանը Լոռվա բնաշխարհին բնորոշ խոհանոցի և ավանդական խաղերի գույքագրման, շտեմարանների ստեղծման և առցանց տարածման միջոցով: Սույն շտեմարանում ներկայացված են Լոռու մարզում տարածված և բնակիչների կողմից խոհանոցում օգտագործվող ուտելի բույսերը և վերջիններիս հիման վրա պատրաստվող կերակրատեսակները, ինչպես նաև որոշ հայկական ավանդական կերակրատեսակներ: Շտեմարանը կազմվել է դաշտային աշխատանքների կատարման, թեմայի շուրջ առկա գրականության և աղբյուրների ուսումնասիրության և ոլորտում գործունեություն ծավալող անհատների հետ քննարկումների հիման վրա: «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» ՇՏԵՄԱՐԱՆ

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am