Search

Շուշիում կկայանա կավագործության «Կախարդական» ցուցահանդես

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 16։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա կավագործության «Կախարդական» ցուցահանդես։

Այս մասին ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ ցուցահանդեսի աշխատանքները ստեղծվել են ընթացիկ տարվա հուլիսի 6-12-ը «Տեռակոտա» ստուդիայի հատուկ նախաձեռնությամբ Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կայացած «Հայաստանը 19-20-րդ դարերում» խեցեգործական ճամբար նախագծի ընթացքում, որին աջակցել է նաև ԱՀ Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը՝ հոգալով արցախցի երեխաների մասնակցությունը ճամբարին։

Կայքի զրուցակիցը նշել է, որ բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել և հիանալ 8-ից բարձր տարիքի երեխաների «Հայաստանը 19-20-րդ դարերում» ստեղծագործություններով:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am