Search

Նոր տարազներ՝ Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Տարազներ Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի համար» ծրագիրը, որի նպատակն էր Ալավերդիի հունական համայնքի երգչախմբի ստեղծագործական ծրագրերի խթանումը՝ 15 բեմական տարազների պատրաստման միջոցով։ Երգչախումբը ստեղծվել է 2019 թվականին, ունի շուրջ 20 մասնակից Ալավերդիից և շրջակա համայնքներից, ինչպես նաև ինքնատիպ երգացանկ՝ կազմված պոնտական և այլ հունական ավանդական երգերից։ Տարազների նախնական էսքիզները մշակվել են պոնտական ավանդական հագուստին բնորոշ ձևերի, նախշերի և գունային գամմայի հիման վրա։ Հիմնական բնութագրական շեշտադրումներն արված են աղջիկների տարազի գլխազարդերի, գոգնոցների և տղաների անթև բաճկոնի ու կտորե գոտիների ձևավորման միջոցով։ Արդյունքում, Ալավերդու հունական համայնքի երգչախմբի սաներն ունեն բեմական ներկայանալի հագուստ և ոգևորված են հանդես գալու հունական ոչ նյութական մշակութային ժառանգության տարածմանը միտված համերգային ծրագրերով: Արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ ծրագիրն իրականացվել է սահմանված կանոնների և ցուցումների խիստ պահպանմամբ:

#ՀՀկրթությանգիտությանմշակույթիևսպորտինախարարություն #տարազ

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am