Search

Նկարահանվել են Հայաստանի ավանդական մշակույթին նվիրված նոր ֆիլմեր

2017 թ. ապրիլին Մոսկվայի «Ստուդիա Ա ստեղծագործական արվեստանոցը» ("Творческая мастерская Студия А") «Պրյանիչնիյ դոմիկ» ("Пряничный домик") հաղորդաշարի համար Հայաստանում նկարահանել է Հայաստանի ավանդական մշակույթին նվիրված ֆիլմեր:

Նշյալ 26-րոպեանոց երեք հեռուստատեսային ծրագրերի նկարահանումները իրականացվել են «Հայկական խաչքարեր», «Ծիրանի ծառի երգը» (հայկական դուդուկ նվագարանի վերաբերյալ) և «Հայկական տարազ» խորագրերով, որոնցից երկուսն արդեն հեռարձակվել են եթերում:

Վերոնշյալ հեռուստատեսային ծրագրերի նկարահանումները և հեռարձակումները ռուսական հեռուստաեթերում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների տարածման և միջազգային հանրահռչակման գործընթացների հերթական նպաստավոր քայլերից են:

  1. Խաչքարի ֆիլմի լինքը

http://tvkultura.ru/video/show/brand_id/21745/episode_id/1502368/video_id/1636339/viewtype/picture/

  1. Դուդուկի լինքը

http://tvkultura.ru/video/show/brand_id/21745/episode_id/1544323/video_id/1681653/viewtype/picture/

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am