Search

«ՆԱԻՐՅԱՆ» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո «ՆԱԻՐԻ» համահայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ հիմնադրել է «ՆԱԻՐՅԱՆ» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մրցանակաբաշխության մասնակիցներն են՝ • Երևանի պարարվեստի պետական քոլեջ, • Վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ, • Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբ, • Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլ, • Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ, • Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլ, • ՀՀ զինված ուժերի երգի պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլ, • Արցախի պարի պետական անսամբլ, • Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոն:

«Փառատոնի աջակից» փաթեթը ներառում է 1. Խորհրդանիշի /լոգոտիպ/ զետեղում հիմնադրամի կայքէջում և ֆեյսբուքյան էջում: 2. Փառատոնի մրցանակաբաշխությանը լրագրողի մասնակցության իրավունք և 2 հրավիրատոմս՝ տնօրինությանը:



Posted by Hayk Gevorgyan on Tuesday, September 24, 2019

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am