Search

ՆԱԻՐԱ ԿԻԼԻՉՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԵՄԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԸ» ԳԻՐՔ

ՆԱԻՐԱ ԿԻԼԻՉՅԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԵՄԱԴՐԱԿԱՆ ՊԱՐԸ» ԳԻՐՔ

Naira Kilichyan, book ‘’The Armenian Folk Dance on Stage”, Yerevan, 2009 Naira Kilichyan “Ο Αρμενικός Λαϊκός Χορός στη Σκηνή”, Ερεβάν, 2009


Կարող եք ներբեռնել հետևյալ հղումով. https://arar.sci.am/…/publication/11934/edition/10585/xx-30…

Հայկական պարարվեստով հետաքրքրվող հանրության, ուսանողների, պարի ուսուցիչների և պարագետների համար

Գիրքը հայկական ժողովրդական պարի բեմական մշակման մասին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում պաշտպանված թեկնածուական ատենախոսությանս (ղեկ. պգդ Էմմա Պետրոսյան) գրքային տարբերակն է, որը տպագրվել է 2009 թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարում։ Գիրքը 20-րդ դարի սկզբի և մինչև 30-ական թվականներ հայ պարարվեստի մասին պատմամշակութային հետազոտություն է և կարևոր ուսումնասիրություն հայ էթնոպարագիտության բնագավառում։ Գրքում ներկայացվում են հայկական ժողովրդական պարի բեմական մշակման ընթացքը, առանձնահատկությունները, ժամանակաշրջանին բնորոշ ժանրերը, պարային ուղղությունները, դրսևորումները, հայ պարագիտության դպրոցի հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի կյանքն ու գործունեությունը և ազգային պարի տաղանդավոր բեմադրիչ Վահրամ Արիստակեսյանի ստեղծագործական գործունեությունը։ Աշխատությանը կից ներկայացվում են Ս. Լիսիցյանի և Վ. Արիստակեսյանի բեմադրած պարերի ցանկերը, հայ ժողովրդական բեմադրական պարարվեստի տարեգրությունը, ինչպես նաև անգլերեն և հունարեն ամփոփումներ, տարբեր արխիվներից հավաքված լուսանկարներ։ Ուսումնասիրությունը պարզաբանում է նաև պարարվեստով զբաղվողների շրջանակում տարածված «ժողովրդական և ազգագրական» եզրույթների ծագման և ձևավորման հարցերը։