Search

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Թեհրանի կենտրոնի

Ս. թ. մայիսի 28-30-ը, Թեհրանում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Թեհրանի հետազոտական կենտրոնի կառավարման խորհրդի երրորդ հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում հավատարմագրված տարբեր երկրների դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետներ՝ Իրանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Իրաքից, Պակիստանից: Հայաստանից հրավիրված էր ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետ, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը: Հանդիպմանը քննարկվել են Թեհրանի կենտրոնի գործունեության հետ կապված մի շարք հարցեր ու մատնանշվել ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հետագա ծրագրերի իրականացման կարևորությունը և ուղղությունները։ Հատուկ ընդգծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» կոնվենցիայի շրջանակում իրականացվող միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի անդամ պետություն։