Search

«Մեր Սպենդիարյանը». միջոցառումների շարք՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 145-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ անցկացնում են հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը կտրվի Ա. Սպենդիարյանի ծննդյան օրը՝ ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 13:30-ին` կոմպոզիտորի շիրմին այցելությամբ (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակ): Ժամը 14:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատոնի ճեմասրահում, կբացվի կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը ներկայացնող «Մեր Սպենդիարյանը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը։ Ցուցադրության բացումից անմիջապես հետո՝  ժամը 14:30-ին կկայանա համերգ, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նշենք, որ «Մեր Սպենդիարյանը» ցուցահանդեսը կգործի նույն վայրում մինչև նոյեմբեիի 20-ը: Միջոցառումների մուտքն ազատ է: Ազդագրերը ներբեռնել այստեղ:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am