Search

Մեկնարկում է «Գեղագրության դասընթաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» նախագիծը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր վերաբացմանն ընդառաջ հայտարարում է «Գեղագրության դասընթաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» նախագծի մեկնարկը:

Եռամսյա դասընթաց-նախագիծը կվարի նկարիչ, դիզայներ, մանկավարժ Ռուբեն Մալայանը:

Դասընթացին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր՝ արվեստի, դիզայնի, ճարտարապետության ուղղվածության տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները, որոնք կընտրվեն մրցույթի արդյունքում: Մրցույթի մասնակիցներին անհրաժեշտ է գրել իրենց անուն, ազգանունը առնվազն երեք ձեռագիր տարբերակով, կցել այն իրենց պորտֆոլիոյին և ուղարկել educationcca@gmail.com  էլ. hասցեին։ Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը:

Դասընթացը տեղի կունենա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին, ժամը՝ 16:00-18:00: Մասնակցությունն անվճար է:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել՝ 077218135:

Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am