Search

Մեկնարկում է «Ասեղնագործությունը որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում» ծրագիրը

Ս. թ. հուլիսի 1-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կմեկնարկի «Ասեղնագործությունը որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում ծրագիրը», որի ընթացքում իրականացվելու են ասեղնագործության երկամսյա անվճար դասընթացներ: Ներկայում ասեղնագործությունը սիրիահայ կանանց համար դարձել է մասնագիտացում և եկամտի աղբյուր։ Ծրագրի շրջանակներում անց են կացվելու Լասսե և Ուրֆա տեսակների ասեղնագործության ուսուցում, որոնց ընթացքում մասնակիցները հնարավորության կունենան խորացնել ասեղնագործության արվեստի իրենց գիտելիքները, իսկ հետագայում ձեռք բերած հմտությունները օգտագործել նոր արժեքներ ստեղծելու և ասեղնագործության հմտությունը տարածելու ուղղությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ասեղնագործության զարգացմանը և տարածմանը, ինչպես նաև սիրիահայ կանանց այդ ոլորտում ունեցած հմտությունների կատարելագործմանը և փոխանցմանը:


Նաիրա Կիլիչյան

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am