Search

Մեկնարկել է «Արվեստի շաբաթ»-ը


Ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունեցել «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը, որը մեկնարկել է Ասիմետրիա ցուցասրահի «Այրված արխիվներ» ցուցադրությամբ (Լեհաստան):


Նախատեսված է, որ ծրագրի ընթացքում մեկ շաբաթ շարունակ քաղաքի տարբեր վայրերում տեղի կունենան մի շարք մշակութային միջոցառումներ, ցուցադրություններ, սեմինարներ, լեկցիաներ և արվեստի զրույցներ՝ միջազգային արվեստագետների կողմից: