Search

Մարտի 21-ը՝ Պոեզիայի համաշխարհային օր

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Գրանիշ գրական համայնքը» մարտի 21-ին, ժամը 17:00-ին, «The Club»-ում /Երևան, Թումանյան 40/ կնշի Պոեզիայի համաշխարհային օրը:

Արդի հայ պոեզիան կներկայացվի երաժշտական մշակումների յուրօրինակ համակցությամբ:

Միջոցառման ընթացքում հեղինակները կընթերցեն Ներսես Աթաբեկյանի, Ավագ Եփրեմյանի, Հուսիկ Արայի, Արփի Ոսկանյանի, Վահե Արսենի, Կարեն Անտաշյանի և Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծությունները, որոնք կուղեկցվեն երաժիշտներ Դավիթ Բալասանյանի, Վարդան Հարությունյանի, Ալեքս Միրզոյանի, Միքայել Ոսկանյանի երաժշտական ազատ իմպրովիզացիաներով:

Կհնչեն նաև երգչուհի Գայանե Ավդալյանի կատարումները:

Մուտքն ազատ է:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am