Search

«Ճապոնիայի թանգարանների փորձը. թանգարանները և հասարակության զարգացումը» խորագրով զրույց-հանդիպում


Կոմիտասի թանգարան-ինստիտուտը թանգարանային ոլորտի աշխատակիցներին և ճապոնական մշակույթով հետաքրքրվողներին՝ ս. թ. հունվարի 27-ին, ժամը 17:00-ին հրավիրում է մասնակցելու «Ճապոնիայի թանգարանների փորձը. թանգարանները և հասարակության զարգացումը» խորագրով ծրագրի զրույց-հանդիպմանը:

Մուտքն ազատ է:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտացուցադրական բաժնի և կրթական ծրագրերի աշխատակից Ալետա Հակոբյանը 2017 թվականի սեպտեմբերի 25-ից դեկտեմբերի 16-ը Ճապոնիայում մասնակցել է «Թանգարանները և հասարակության զարգացումը 2017» միջազգային ծրագրին: Այնտեղ ձեռք բերած փորձն ու գիտելիքները ծրագրի միակ հայ մասնակիցը կներկայացնի զրույց-հանդիպման ընթացքում:

«Թանգարանները և հասարակության զարգացումը 2017» միջազգային ծրագիրն անցկացվել է Ճապոնիայի Ազգային ազգագրության թանգարանի և Բիվա լճի թանգարանի ջանքերով ու Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ֆինանսավորմամբ: