Search

Ճապոնական երաժշտության համերգ՝ նվիրված Ճապոնիայի և ՀՀ-ի դիվանագիտ հարաբերությունների հաստատմանը

Ճապոնական երաժշտության համերգ՝ նվիրված Ճապոնիայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

Ս. թ. նոյեմբերի 9-ին և 10-ին, ՀՀ մշակույթի նախարարության, Ճապոնիայի կառավարությանն առընթեր մշակութային հարցերի գործակալության և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա Ճապոնիայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ճապոնական երաժշտության համերգ՝ Տոկի Տատարայի /շինոբուե՝ ճապոնական հնդկեղեգի ֆլեյտա/, Յաս-Կազի /հարվածային գործիքներ/, Կիմիհիրո Կիտամուրա /շակուհաչի՝ հնդկեղեգի երաժշտական գործիքներ/ և Շիբատա քույրերի և եղբոր /ցուգարու շամիսեն/ մասնակցությամբ:

Ճապոնացի երաժիշտների հետ հանդես կգա Հայկ Կարապետյանը /ազգային փողային նվագարաններ/:

Ազդագիրը ներբեռնել այստեղ: