Search

ՀՀ Տավուշի մարզի «Արար» ծրագրի ավանդական երգի խումբը ելույթներ կունենա Վրաստանում և Աբխազիայում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար․ ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակում ՀՀ Տավուշի մարզի Այրում համայնքում գործում է ավանդական երգի խումբ, որտեղ հաճախում են Այրում և շրջակա Բերդավան, Լճկաձոր, Բագրատաշեն համայնքների 25 երեխաներ` երգի ուսուցչուհի Սոնա Մուղդուսյանի ղեկավարությամբ: «Միասին երգչախումբ» ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 8-18-ը խումբը Վրաստանում և Աբխազիայում կմասնակցի շվեյցարական «Արտաս» արվեստի հիմնադրամի կողմից կազմակերպած միջազգային երգչախմբային ծրագրին: Հինգ համերգների ընթացքում խումբը կներկայացնի հայկական ավանդական երգերը։ Ելույթներից մեկը տեղի կունենա Ռուսթավի քաղաքում, վրացական «Տուտարչելա» երգչախմբի հետ համատեղ։

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am