Search

ՀՀ Լոռու մարզում մեկնարկել է հայկական արհեստների ուսուցման և հուշանվերների պատրաստման դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լոռի Բերդ համայնքային կենտրոնում կիրականացվեն մշակութային կարողությունների զարգացման՝ կարպետագործության, կավագործության և նկար-չության դասընթացներ։ Լոռի Բերդ համայնքային կենտրոնը ներառում է 9 համայնք (Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուղուտ, Սվերդլով, Հովնանաձոր) և հայտնի է «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց թանգարանով: Լոռի Բերդ խոշորացված համայնքում մշակութային դաստիարակության և ոչ գյուղատնտեսական ինքնազբաղվածության, ինչպես նաև ինքնադրսևորման պայմանների բացակայության պատճառով խնդիր է պատանիների ու երիտա-սարդների արտագաղթի ակտիվացումը։ Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է, որ նշյալ համայնքների երիտասարդները նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերելով կապահովեն իրենց ինքնազբաղվածությունը՝ հուշանվերների պատրաստմամբ և վաճառքով։ Դասընթացի ավարտին ցուցահանդես կկազմակերպվի։ Ծրագրի հիմնական նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցման միջոցով նպաստել Լոռի Բերդ խոշորացված համայնքից երիտասարդների արտագաղթի կանխարգելմանը, օժանդակել երիտասարդների մասնագիտական ունակությունների ձեռքբերմանը, միևնույն ժամանակ նպաստելով տեղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու փոխանցմանը։


Նաիրա Կիլիչյան

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am