Search

ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին

ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից սահմանված «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի շնորհման խորհուրդը հայտարարել է 2018 թ. դափնեկիրներին: Մրցանակին հավակնում էին 14 թեկնածուներ՝ 9 երկրներից: 2018 թ. մրցանակին արժանացել են 9 մասնակիցներ /Բելառուսը՝ հեղինակային խմբով/, Հայաստանից՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը: Մրցանակը կհանձնվի ս. թ. մայիսի 15-ին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: Ռոբերտ Էլիբեկյանի կտավները ցուցադրված են ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլև եվրոպական և ամերիկյան մի շարք թանգարաններում և խոշոր հավաքածուներում: Շնորհավորում ենք վարպետին հաղթանակի, ինչպես նաև ծննդյան 78-րդ տարեդարձի կապակցությամբ:

ՀՀ Մշակույթի նախարարություն

#կերպարվեստ #նկարչություն