Search

Հերոսների քարե վկաները. Հայրենականին նվիրված հուշարձաններ Հայաստանի տարածքում. ֆոտոշարք


Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել 1941–45 թթ–ի Հայրենական Մեծ պատերազմին։ 64 գեներալ, մեկ ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ. այս թվերը խոսուն վկայություն են։


Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից:

200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ մարտիկ: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:

27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը:

Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա:

Հայաստանի տարբեր բնակավայրերում տեղադրվել են հուշարձաններ և հուշաքարեր` զոհված քաջարի հայորդիների հիշատակին։