Search

Հաջողությամբ իրականացվեց «Գութան» 2019 փառատոնը

Տարբեր սերնդի խմբեր «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ արդեն վեց տարի է համախմբվում են «Գութան» փառատոնի շուրջ։ «Բարի լուսո» և «Հով արեք» միասնական կատարումով օգոստոսի 23-ին, բազմահազար հանդիսատեսի ոգեշնչող ծափահարություններով ու ցնծությամբ, Գաֆէսճեան քանդակների պարտեզում մեկնարկեց «Գութան» փառատոնը։ Այս տարի փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ այն նվիրված էր Կոմիտաս Վարդապետի 150 ամյակին։ Խմբերը ներկայացան կոմիտասյան կատարումներով, հնչեցին երկու տասնյակից ավելի կոմիտասյան ստեղծագործություններ։ Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերն էլ էին նվիրված Կոմիտաս Վարդապետի կյանքին ու ստեղծագործությանը։ Ավանդական երգ ու պարի 19 խմբեր՝ «Ակունք», «Սասնա ծռեր», «Վան», «Մասունք», «Տարոնցիներ», «Մարաթուկ», «Նուբար», «Գորանի», «Տնջրե» (Արցախ), «Վերադարձ», «Վարք Հայոց», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ», «Սեբաստացիներ», «Բազմաբերդի Գորանի», ողջ տարի մեծ նվիրումով ու համառ աշխատանքով պատրաստվել էին փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանի տարբեր շրջանների սեղծագործություններ՝ ռազմահայրենասիրական, ծիսական, աշխատանքային, քնարական և այլն։


Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am