Search

Հայ դիրիժորը` գերմանացու օպերայի մասին. «Հասեին ոգեշնչել է Տիգրան Մեծի կերպարը»

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան` ի դեմս տնօրեն Գագիկ Մանասյանի, նախաձեռնել է առաջին անգամ բեմադրել բարոկկո դասական ոճով գրված` Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան:


Ինչպես հայտնել է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի պետկոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանը, ժամանակին Տիգրան Մեծին նվիրված մի քանի տասնյակ օպերաներ են գրվել տարբեր հեղինակների կողմից, որոնց մի մասի պարտիտուրները չեն էլ գտնվել: Ի թիվս այլ կոմպոզիտորների, Տիգրան Մեծի թեմայով օպերա են գրել, օրինակ, Վիվալդին, Հենդելը, Թոձձին, Գլյուկը եւ ուրիշներ:


Դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի պետկոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Ռուբեն Ասատրյանի խոսքով՝ ժամանակին Տիգրան Մեծին նվիրված մի քանի տասնյակ օպերաներ են գրվել տարբեր հեղինակների կողմից, որոնց մի մասի պարտիտուրները չեն էլ գտնվել: Ի թիվս այլ կոմպոզիտորների, Տիգրան Մեծի թեմայով օպերա են գրել, օրինակ, Վիվալդին, Հենդելը, Թոձձին, Գլյուկը եւ ուրիշներ:

«Ինչպես արդեն նշեցի, ունկնդրումների առաջին փուլն ենք իրականացրել եւ դեռ պետք է շարունակենք, որովհետեւ 6 դերակատար կա օպերայում: Ինձ թվում է` մենք գարնան վերջին կամ ամռան սկզբին փորձերն արդեն կսկսենք, եւ բեմադրությունն անպայման կիրականացնենք: Թե ինչ սկզբունքով, որտեղ եւ ինչպես, բազմաթիվ տարբերակներ կան, որոնք քննարկման փուլում են: Բայց որ եւս մեկ Տիգրան Մեծի թեմայով օպերա կունենանք, դա փաստ է»,- նշել է դիրիժորը՝ հավելելով, որ Յոհան Հասեն ժամանակին եղել է Մխիթարյանների մոտ, ուսումնասիրել է հայկական մշակույթը եւ իրեն ոգեշնչել է Տիգրան Մեծի կերպարը, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ օպերա գրի, որը գրվել է, սակայն չի կատարվել:

Աղբյուրը՝ https://www.aravot.am


#Հայերաժշտարվեստ #Հայօպերայինարվեստ #Հայաստանիպետականֆիլհարմոնիա #ՏիգրանՄեծ

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am