Search

Հայտարարություն։ «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագրի մա

«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ ս. թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին իրականացնելու են «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագիրը:

20-րդ դարը մեծագույն փոփոխությունների ժամանակաշրջան էր Հայաստանի և հայ ժողովրդի համար, մինչդեռ այդ յուրահատուկ ժամանակաշրջանի ականատեսները, մշակութային ավանդույթների կրողները և/կամ նրանց ընտանիքների պատմության ու մշակույթի կրողները ժամանակավոր աղբյուր են, որը ժամանակի ընթացքում ոչ թե համալրվում է, այլ նվազում։  Ուստի խնդիր է՝ հետևողականորեն գրանցել այդ մշակույթում ապրած մարդկանց դեռևս կենդանի հիշողությունները:

Ծրագրի շրջանակներում Երևանի տարբեր թաղամասերում ու բնակչության տարբեր խմբերի ներկայացուցիչների շրջանում («բնիկներ» և «եկվորներ», հայրենադարձներ, բանվորական ու նորակառույց թաղամասերի և կենտրոնի բնակիչներ, տարբեր ենթամշակույթների կրողներ), ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերում բանավոր պատմության հարցազրույցի միջոցով գրանցվելու են խորհրդային շրջանում ապրած անձանց կյանքի պատմությունները, տոների, ծեսերի, տարածված խաղերի, սովորույթների, ժամանցի ձևերի, ուտեստի, հարսանիքի, թաղման ծեսի, սոցիալական այլ պրակտիկաների նկարագրությունները, տարածված խաղիկները, երգերը և այլն։

Ծրագրի շրջանակներում նախ իրականացվելու է «բանավոր պատմության» գրանցման և վերլուծության մեթոդի տեսության և գործնական ուսուցում/վերապաստարաստում, ինչպես նաև «Ոչ նյութական մշակութային ժառանգության» մասին մշակութային, գիտական և իրավական գիտելիքի հաղորդում:

Ուսուցման-տեղակատվության համար սահմանված է 2019 թ. մայիս ամիսը, նյութերի հավաքման համար՝ հունիս-սեպտեմբեր ամիսները, հավաքված նյութերի մշակման և հրատարակության պատրաստման համար՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները:

Ապրիլ ամսին կհամալրվի ծրագրի կամավոր մասնակիցների ցանկը:

Կազմակերպիչները հրավիրում են բոլոր հետաքրքրվողներին լրացնել առցանց հայտը հետևյալ հղումով՝   https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfUpkunCL4w4Avqxpy92UO7AzvRG6MEQ4rLxpNFFYiGWa4LAQ/viewform

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել Լիլիթ Մարտիրոսյանին՝ հետևյալ lmartirosyan@epfound.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 095 25 15 64 հեռախոսահամարին։

Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. ապրիլի 20-ը, ժամը 18։00: Ապրիլի 26-ին և 27-ին կազմակերպիչները հարցազրույց կանցկացնեն դիմորդների հետ, որից հետո կհստակեցվի մասնակիցների վերջնական ցանկը։

Ուսուցման և գործնական աշխատանքների ավարտը հաջողացությամբ յուրացրած դիմորդները կստանան վկայականներ:

ՀՀ Մշակույթի նախարարություն

#Հազարաշեն #ոչնյութականմշակութայինժառանգություն

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am