Search

Հայտարարություն. «Քաղաքի փոխակերպման դերակատարները» համաեվրոպական ծրագրի վերաբերյալ

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Քաղաքի փոխակերպման դերակատարները» համաեվրոպական ծրագիրը, որը բաց է հայտերի համար մինչև ս. թ.սեպտեմբերի 13-ը: Ծրագիրը կազմակերպում են «Ռոբերտ Բոշ» հիմնադրամը և «ՄիթՕսթ ե. Վ.» կազմակերպությունը:

Ծրագրի նպատակն է մշակութային միջոցառումների միջոցով հասնել կայուն, ներառական քաղաքային զարգացման: Այն իրականացվում է ոլորտների միջև համագործակցության ամրապնդման միջոցով. ձևավորվում են թիմեր` մշակույթի ոլորտի, պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներից, որոնք ծրագրեր են իրականացնում իրենց քաղաքներում: Մշակույթն օգտագործելով որպես միջոց՝ ծրագիրը կարող է լուծել մի շարք սոցիալական, քաղաքական և բնապահպանական խնդիրներ, որոնք առնչվում են քաղաքի փոխակերպմանը: Տեղական թիմերը, համատեղ ծրագրերի իրականացման համար կարող են աջակցություն ստանալ դրամաշնորհիների և անհատական կառավարման միջոցով: Միջազգային մակարդակով նրանք կարող են գործնական պարապմունքների, սեմինարի, ճանաչողական դասընթացների և այցելությունների միջոցով կատարելագործել իրենց հմտությունները, ինչպես նաև համագործակցել տարբեր քաղաքներից ժամանած թիմերի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը եվրոպական քաղաքների հետ: Հայտերը կարող են ներկայացվել մինչև 2015 թ. սեպտեմբերի 13-ը: Ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.actors-of-urban-change.eu հասցեով կամ http://www.bosch-stiftung.de/content/language2/html/47964.asp կապով: Հեռ.` +49 303151 74-73 Ֆաքս` +49303151 74-71 Էլ-փոստ` info@actors-of-urban-change.eu

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am