Search

Հայտարարություն. «Մշակութային ինքնարտահայտությունների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասի

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամին (IFCD) դիմելու հայտերի ներկայացման յոթերորդ փուլը, և հրավիրում է բոլոր շահագրգիռ ու իրավասու կազմակերպություններին` ներկայացնելու «Մշակութային ինքնարտահայտութ­յունների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ծրագրեր: Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերն ընդգրկում են գործունեության լայն շրջանակ` կարողությունների զարգացում, մշակութային քարտեզագրում, քաղաքականության վերլուծություն, ձեռնարկատիրության աջակցություն և մշակութային արդյունաբերության կայունացում: Բոլոր դիմորդներն իրենց դիմումները պետք է ներկայացնեն ուղղակիորեն hիմնադրամին՝ առցանց, մինչև ս. թ. ապրիլի 15-ը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համաձայն hիմնադրամի միջոցների օգտագործման համապատասխան ուղեցույցի դրույթների (պարբերություն 12, հավելված 3), նախատեսվում է նաև նախնական ընտրության գործընթացի կազմակերպում` ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի, ոլորտի պատասխանատու պետական մարմնի կամ մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը ներկայացնող` մշակույթի ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել հիմնադրամի