Search

Հայկական գաթայի նշանակությունը

Տարածաշրջանում հայտնի, բայց հայկական խոհանոցի համար ավանդական գաթան ոչ միայն աղանդեր է, այլ նաև՝ ծիսական նշանակություն ունեցող թխվածք:

Գաթան սովորական ուտելիք չէ, այն զարդարում է տոնական գրեթե բոլոր սեղաններն ու հաջողություն և երջանկություն է խորհրդանշում: Գրեթե յուրաքանչյուր տոնի ժամանակ գաթան ինչ-որ բան է խորհրդանշում: Խոսքը ոչ միայն Ամանորի մասին է, այլ նաև այն տոների, որոնք միավորում են եկեղեցուն և ժողովրդին: Գաթան յուրահատուկ տեղ է զբաղեցնում ժողովրդական տոներում:

Մասնագետի խոսքով՝ մեր տատիկները գաթայի վրա յուրահատուկ խորհրդանիշներ են պատկերել դանակի կամ պատառաքաղի օգնությամբ, այդ թվում՝ խաչ: Դա արվել է չար աչքից ազատվելու համար:

Գաթա թխում են նաև մտերիմներին անհաջողություններից զերծ պահելու համար: Որոշ հետազոտողեր պնդում են, որ գաթան ընտանիքի ամրություն է խորհրդանշում, քանի որ հայկական հարսանիքների ժամանակ սկեսուրը պարում է այդ թխվածքով:

Բացի այդ, հարսանիքների ժամանակ գաթայով պարողներին ընդունված է նվերներ տալ: Պարողների թվում պետք է լինեն երիտասարդ, չամուսնացած աղջիկներ: Հենց այդ մանրամասները վկայում են, որ այդ թխվածքը ծիսական նշանակություն ունի:

Հայաստանում տոնական գաթան կլոր է լինում, խորիզով: Նախկինում այն պատրաստել են թոնրում: Գեղեցիկ ավանդույթ է եղել գաթան թխել ընտանիքներով: Նախկինում դա նորմալ և ընդունված է եղել, քանի որ բոլորն ապրել են կողք կողքի սեփական տներում, աշխատանքը շատ է եղել, ոսւտի համատեղ աշխատանքը գնահատվել է: Երբեմն գաթայի մեջ կոպեկ են դնում, լոբի, ընկույզ կամ ինչ-որ բան, և նրան, ում բաժին է ընկել անակնկալը, հաջողակ է համարվել, և նշանակել է, որ տարին բարեհաջող կլինի նրա համար:

Ընդհանուր առմամբ՝ հայկական գրեթե բոլոր ճաշատեսակները, որոնք կապված են այս կամ այն ծեսի հետ, պատրաստվում են հացահատիկից:

Աղբյուր՝ https://armeniasputnik.am/society/20170104/5995432/armenia-gata-xoren-grigoryan.html

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am