Search

Հայկական ասեղնագործության դասընթացներ

Ի թիվս այլ դասընթացների «Կենաց տուն» մշակութային հկ-ը նախաձեռնում է նաեւ հայկական ավանդական ասեղնագործության տեսակների դասընթացներ : Դասընթացները վարում են ասեղնագործության ճանաչված եւ բազմաշնորհ վարպետներ՝ Անահիտ Իսունցը եւ Մարալ Շեոհմելյանը, երկու առանձին խմբերով։Չորեքշաբթի օրերին, ժամը 11,00 – 13,00՝ կպարապի Անահիտ Իսունցը, իսկ հինգշաբթի օրերին, ժամը 18:30 – 20:30՝ Մարալ Շեոհմելյանը։ Ասեղնագործության տեսակի ընտրությունը կորոշի խումբը, իսկ ժամանակային տեւողությունը կլինի անհատական։

Դասընթացներում կարող եք ծանոթանալ Մարաշի հարթակարի եւ հյուսվածակարի, Ուրֆայի ( Ուռհայի) հարթակարի տեսակների, Այնթափի թելքաշի,, Վանի, Սվազի, Տիգրանակերտի, Պոլսո եւ այլ կարատեսակների: Նախաձեռնության նպատակը ավանդաբար մեզ հասած, բայց կորուստներ կրած ասեղնագործության վերոհիշյալ տեսակների վերականգնումն է, դրանց նկատմամբ հետաքրքրության շրջանակի ընդլայնումը, ինչպես նաեւ ասեղնագործության հիմնական կարատեսակներին տիրապետողների գիտելիքների ու հմտությունների խորացումը, Ձեռարվեստ եւ Տեխնոլոգիա առարկաներ դասավանդող ուսուցիչների մասնագիտական վարպետության բարձրացումը: Դասընթացին կարող են մասնակցել թե՛ սկսնակները, ե ւ թե՛ հիմնական կարատեսակները տիրապետողները: Դասընթացները անց են կացվում շաբաթը 1 անգամ, յուրաքանչյուրը 2 ժամ տեւողությամբ: Բոլոր նյութերն ու գործիքները տրամադրում ենք մենք: Մասնակցության վճարը` 1 դասի համար 3000 ֏, իսկ ամբողջ կուրսը հաճախելու դեպքում կլինի զեղչ` 10000֏ ամսական։ Մասնակցությունը խնդրվում է հաստատել հեռախոսազանգով հեռաձայնելով հետևյալ համարներին՝ 091 370214, 094 370214

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան վկայագրեր:

Հասցե՝ Երեւան, Աբելյան փող 6 / 1, սենյակ C 406, Այ Թի պարկի շենքում, ՙՙ Հայբուսակ ՙՙ համալսարանի հարեւանությամբ:

#Ասեղնագործություն #Կենացտուն