Search

Հայկական ասեղնագործության առեղծվածային հմայքը

Հայաստան աշխարհի քրիստոնեացումից մինչև 5-րդ դար հայ եկեղեցին տակավին չէր հայացել, որովհետև չուներ սեփական գիր ու գրականություն: Քրիստոնեությունն իբրև պետական կրոն ընդունելուց մոտ մեկ դար էր անցել: Վանքերում և եկեղեցիներում կանոնավոր արարողություններ էին կատարվում, ընթերցվում էր Սուրբ Գիրքը, սակայն ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր այդ ամենը, քանզի հայերեն գրերի բացակայության պայմաններում եկեղեցական լեզուն ասորերենն էր:


Ահա այս պայմաններում էր, որ Սուրբ Մեսրոպ վարդապետը, ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը: Երկար փնտրումներից ու այլ ազգերի տառերը հայերեն լեզվի համապատասխանեցնելու անհաջող փորձերից հետո Մաշտոցը տրվեց աղոթքին, և Աստված լսեց նրա աղոթքները: Մաշտոցը, քնի մեջ,տեսավ, թե ինչպես մի ձեռք տառեր է գրում ու տառերը պահպանում են իրենց ձևը:Եվ Մաշտոց վարդապետը գրի առավ մեր նշագրերը: Շատ ժամանակ է անցել այդ օրվանից, բայց հայ գրերը չեն փոփոխվել ու պահպանել են իրենց նախնական տեսքը, քանի որ կատարյալ են, ինչպես Աստծու ստեղծած ամեն ինչ:

Ասեղնագործ տառատեսակի դիզայներ և հեղինակ՝ Հ.Բարսեղյան։ Ոգեշնչման աղբյուր՝ Զվարթնոց Տաճարի խոյակների զարդանախշ քանդակները։

#Ասեղնագործություն #Գյումրի

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am