Search

Հայկականը լավաշը CNN-ի՝ 50 լավագույն հացատեսակների ցանկում

Հեղինակավոր CNN-ը ցանկ է հրապարակել, որտեղ ներգրավվել է ամբողջ աշխարհի լավագույն 50 հացատեսակները, ցանկի 2-րդ պատվավոր հորիզոնականում է հայկական լավաշը: Ծանոթանանք հոդվածի հետ:

Հացը պատմում է, թե ինչի մասին է ձեր մշակույթը

«Ի՞նչ է հացը. այս հարցի շուրջ, ամենայն հավանականությամբ, հարկավոր չէ երկար մտածել: Այն ինչ հայտնվեց ձեր մտապետկերում այս հարցից հետո, շատ բան է ասում ձեր ծագման մասին»:- գրում է հոդվածի հեղինակը:

CNN-ը հայկական լավաշի մասին

«Գերմանական Վեստֆալում հացթուխները 24 ժամվա ընթացքում մի քանի հաց են թխում, մինչդեռ ցորենի ալյուրից պատրաստված հայկական լավաշը գեղեցիկ է դառնում ընդամենը 30 վայրկյան թոնիրում մնալուց հետո»:

Հեղինակը ներկայացնում է լավաշ թխելու ընթացքը և նշում՝ «Երբ ձեր հայ սկեսուրը մոտենում է ձեզ լավաշը ձեռքին, մի զարմացեք: Երիտասարդներին լավաշ մատուցելը խորհրդանշում է առատություն և բարեկեցություն: Լավաշ թխելու գործընթացը ընկերների ներգրավվածություն է պահանջում, Այս ավանդական հացի թխման համար կանայք հավաքվում են, խմոր պատրաստում, բարակ և լայն բացում այն համապատասխան բարձին, հետո ուժեղ հարվածով ամրացնում են այն թոնրի պատին»:

Լավաշը հայկական մշակույթի կարևոր տարրերից է, այն ընդգրկված է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:

Ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Աֆղանստանի բոլանի տեսակի հացը:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am