Search

Հայաստանի մշակութային տարածքների ցանկը համալրվեց ևս 5-ով


«Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը» հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 241-Ն որոշմամբ: ՀՀ կառավարության 2019 թ. սեպտեմբերի 12-ի N 1302-Ն որոշմամբ նշյալ ցանկը համալրվեց Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության նոր կենսունակ տարածքներով, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի դրույթներով: Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ տարածքների ցանկը կազմված էր 2 տարրերից («Արենի գյուղ» և «Գյումրի քաղաք»), ավելացան ևս 5-ը՝ «Մեղրի քաղաք», «Աշնակ գյուղ», «Գորիս քաղաք», «Խաչիկ գյուղ», «Վերին Դվին գյուղ»: Նշյալ ցանկում ներառվում են հանրապետության այն մշակութային տարածքները, որոնք ավանդական բնօգտագործման վառ օրինակ են, որտեղ կրողներն ավանդաբար ստեղծում են ոչ նյութական մշակութային արժեքներ, առկա են պատմության, մշակույթի և բնության հուշարձաններ, որոնք ժողովրդական պատմականորեն ձևավորված ընկալումների արդյունքում ձեռք են բերել հոգևոր, ծիսական և պաշտամունքային նշանակություն: Այդ արժեքների պահպանությունն ու հանրահռչակումը մեծապես նպաստում են հայկական մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելությունը բարձրացնելու գործընթացին:




Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am