Search

Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության

Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանու­թյանը նպաստելու, մշակութային արժեքների արտահանումը, ներմուծումը կար­գա­վորելու, մշա­­­կու­թային արժեքների ապօրինի արտահանումը, ներմուծումը և այդ արժեքների նկատ­­մամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխարգելելու ու կան­­­խելու նպատա­կով` ՀՀ կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 501 որոշմամբ ՀՀ մշակույթի նա­խարարության համակարգում ստեղծվեց մշակութային ար­ժեք­ների պահ­պա­նության վարչություն: Այն ՀՀ կառավարության 2002 թվականի մար­տի 6-ի N 202 որոշմամբ վերակազմավորվեց ՀՀ մշակույթի նախարարության աշխա­տա­կազմի առանձ­նացված ստորաբաժանման` մշակութային արժեքների պահպանու­թյան գոր­ծակալության: Վերոհիշյալ գործընթացների ապահովումը բխում է <<Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սե­փա­կանության իրավունքի փոխանցման արգելմանն և կանխմանն ուղղված միջո­ցա­ռումների մասին>> Փարիզի կոնվենցիայի պահանջներից: Ոլորտի քաղաքականության հիմնական խնդիրներն իրականացնելու նպատա­կով գործակա­լու­թյունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է Հայաս­տանի Հանրա­պետության մշակութային ժառան­գու­թյան առանձ­նակի արժեքավոր մշա­կու­թային ար­ժեք­­ների ցան­կի ստեղծումն ու հա­մալրումը, մշա­կութային ար­ժեք­ների պահ­պա­նական ցուցակի ստեղծումը, տալիս է մշակութային արժեքների արտահանման կամ ժա­մանակավոր արտահանման իրա­վունքի վկայագիր և նվագարանի վկայական, հետևում պահ­պա­նական ցուցա­կում գրանցված կամ գրանցման են­թակա մշակութային արժեքների շար­ժին, ձեռնար­կում է այդ արժեքների նկատմամբ սե­փա­կանության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխար­գելե­լու և կանխելու, իսկ այդ իրավունքի անօրինական փո­խան­ց­ման դեպքե­րում` սեփա­կա­նա­տերերի իրավունք­ները վերա­կանգ­նե­լու և այլ միջոցառում­ներ:

#ArmenMkrtchyan