Search

Հայաստանի համայնքներում շարունակվում է «Արար» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակ-ցությամբ Հայաստանի համայնքներում շարունակվում է «Արար» ծրագիրը, որն ուղղված է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը: Այն մեկնարկել է 2017 թ. և տեղի է ունենում հանրապետության 6 մարզերի 24 համայնքներում՝ ՀՀ Կոտայքի (Եղվարդ և Թեղենիք, Քարաշամբ, Հացավան, Գեղադիր համայնքներ), ՀՀ Տավուշի (Նոյեմբերյան, Այրում, Բերդավան, Բաղանիս, Դովեղ և Ջուջևան, Լճկաձոր, Պտղավան, Ոսկեվան, Բագրատաշեն, Կողբ համայնքներ), ՀՀ Արմավիրի (Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան համայնք), ՀՀ Վայոց Ձորի (Խաչիկ համայնք), ՀՀ Արարատի (Դվին, Ջրահովիտ, Արտաշատ համայնք), Սյունիքի (Տեղ), ուր ստեղծվել են հայ արվեստի 15 «Արար» կենտրոններ: Տեղաբնակ 11 մասնագետներ դասավանդում են ավանդական երգ ու պար, կերպարվեստ, գորգագործություն ու կարպետագործություն, ժանեկագործություն ու ասեղնագործություն, խեցեգործություն, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակում, խաչքարագործություն։ Դասընթացներում ներգրավված են շուրջ 600 մասնա-կիցներ: Ծրագրի իրականացման արդյունքում ապահովվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, վերականգնման ու փոխանցման գործընթացում հասարակության մասնակցությունը: Աշխատանքներում մարզաբնակ մասնագետների ներգրավմամբ աշխուժանում է մարզային մշակութային կյանքը, նպաստավոր պայմաններ են ստեղծվում ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչելիության, համայնքների կյանքում դրա տեղի ու դերի արժևորման առումով: Կենտրոնի սաների կողմից ստեղծված ազգային մշակույթի նմուշները կարևորվում են համայնքի մշակութային կյանքում՝ ձևավորելով տեղական մշակութային առանձնահատկությունների համահավաք պատկերը և նպաստավոր պայմաններ ստեղծելով նաև մշակութային տուրիզմի զարգացման համար:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am